Լեանդրո Տրոսարը կարող է հեռանալ «Արսենալից»

«Արսենալի» վինգեր Լեանդրո Տրոսարը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 29-ամյա բելգիացով հետաքրքրված է «Ալ-Իթթիհադը», որն արդեն «Արսենալին» մոտ 35 միլիոն եվրո է առաջարկել։

Տրոսարի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

2023/24 մրցաշրջանում Տրոսարն «Արսենալի» 46 խաղում դարձել է 17 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։