«Նապոլիի» մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտնել է, որ թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենի վերադարձը բացառված է։
«Ոչ մի ֆուտբոլիստ չի վերադառնա թիմ։ Նրանք, ովքեր հայտնվել են նախագծից դուրս, կմնան նախագծից դուրս։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը և միասին աշխատում ենք»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
25-ամյա հարձակվողն ամռանը ցանկանում էր փոխել թիմը, սակայն ոչինչ չստացվեց։ Արդյունքում, «Նապոլին» նիգերիացուն դուրս թողեց մրցաշրջանի իր հայտացուցակից։