Կիլիան Մբապպե․ «Հույս ունեի գոլ խփել լեգենդար «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն կիսվել է Լա Լիգայում իր առաջին գոլերից իր հույզերով։

Սեպտեմբերի 1-ին ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ «Բետիսի» հետ 4-րդ տուրի խաղում։

«Հրաշալի պահ էր։ Ես հույս ունեի գոլ խփել լեգենդար «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, որը լավագույնն է աշխարհում, բայց ամենակարեւորը հաղթանակն է։ «Լաս Պալմասի» հետ խաղից հետո կարևոր էր հաղթանակը։ Դժվար էր, բայց մենք «Ռեալ Մադրիդն» ենք։

Մենք պետք է հաղթենք ուժեղ թիմերին ինքնավստահության համար։ Մենք պետք է դառնանք ավելի վստահ, ավելի ամբողջական թիմ և հաղթենք, քանի որ մեր մրցակիցները հաղթում են:

Ես ինձ հիանալի եմ զգում, այդ մասին անընդհատ խոսում եմ։ Ես երջանիկ եմ, մարդիկ լավ վերաբերվեցին ինձ, ես դա զգացի նույնիսկ այն ժամանակ, երբ գոլ չխփեցի։ Ոմանց համար երեք խաղը քիչ է, իսկ ինձ համար՝ ոչ։ Բայց ակումբի մարդիկ և երկրպագուները այնտեղ էին, և նրանք ինձ վստահություն տվեցին, որ ամեն ինչ տամ այս ակումբի և այս կրծքանշանի համար: Երազանք է այստեղ լինել: Հույս ունեմ, որ ավելի շատ գոլեր կխփեմ ու նորից ծափահարությունների կարժանանամ»,- «Ռեալի» խոսքերն է մեջբերում Marca-ն։