Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը, իրավիճակին նայում է այնպես, կարծես սա իր վերջին մրցաշրջանն է մերսիսայդյան ակումբում։

«Ինչպես գիտեք, սա իմ վերջին տարին է ակումբում… Ես պարզապես ուզում եմ վայելել այն, չեմ ուզում մտածել այդ մասին:

Ակումբում ոչ ոք դեռ չի բանակցել ինձ հետ պայմանագրի շուրջ, ուստի ես ասում եմ, որ սա իմ վերջին մրցաշրջանն է:

Նոր պայմանագի՞ր։ Դա իմ գործը չէ… Բայց ակումբում ոչ ոք ինձ հետ չի խոսել»,- Սալահի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։