Ռուսական Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս ջախջախիչ հաղթանակ տարավ «Լոկոմոտիվի» նկատմամբ։
Տնային հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ «ցլերի»։
5-րդ րոպեին Վիկտոր Սան՝ օգտվելով Իլյա Լանտրատովի սխալից, առաջ մղեց հյուրերին։ Առաջին խաղակեսի վերջնամասում Էդուարդ Սպերցյանը անվրեպ իրացրեց 11-մետրանոց. 64-րդ րոպեին վերջնական արդյունքը գրանցեց Ջոն Կորդոբան։
«Ցլերը» խաղն ավարտեցին տասը հոգով. ի վերջո Կորդոբան երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից։