Գերմանիայում կայացավ Բունդեսլիգայի 2-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Բավարիան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով ջախջախեց «Ֆրայբուրգին»։
Մյունխենյան ակումբի կազմում մեկական գոլ խփեցին Հարի Քեյնն ու Թոմաս Մյուլերը։
Հյուրերը 90+6-րդ րոպեին հենց վերջում կարող էին մեկ գնդակ հետ մղել, սակայն Լուկաս Հոլերը չկարողացավ 11-մետրանոց հարվածով գրավել Մանուել Նոյերի դարպասը։
Մյուլերի համար այս հանդիպումը ռեկորդային՝ 714-րդն էր ակումբի համար։