Թոմաս Մյուլերը «Բավարիայի» կազմում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը, փոխարինման դուրս գալով Բունդեսլիգայի 2-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» հետ խաղում, ռեկորդ է սահմանել մյունխենյան ակումբի համար։

34-ամյա Մյուլերի համար այսօրվա հանդիպումը 710-րդն էր «Բավարիայի» համար բոլոր մրցաշարերում։

Նախկինում մյունխենցիների կազմում ելույթների քանակով ռեկորդակիրը դարպասապահ Զեպ Մայերն էր (709)։

Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2007 թվականից։ Նա իր ակտիվում ունի 244 գոլ: