Ջոնաթան Տան խոստովանել է, որ իր վրա ազդել է «Բավարիա» տեղափոխության ձախողումը

Պաշտպան Ջոնաթան Տան կարող էր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բայերից» տեղափոխվել «Բավարիա», սակայն տրանսֆերը ձախողվեց: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ այս իրավիճակն ազդել է իր վրա։

«Իհարկե, հոգնեցուցիչ է, երբ նման աղմուկ է բարձրանում։ Ես չեմ ստի։ Բայց ի վերջո ես ընդունեցի իրավիճակը։ Ինչպես արդեն ասել եմ սոցցանցերում, իմ բոլոր մտքերը կենտրոնացած են այստեղ»,- ասել է Տան Sky Sports-ին:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Բայերի» առանց պարտության երկար շարքը Բունդեսլիգայում ընդհատվեց։ Լևերկուզենյան թիմը սեփական հարկի տակ 2։3 հաշվով պարտվեց «ՌԲ Լայպցիգին»։ Հաջորդ հանդիպումը «դեղագործները» կանցկացնեն սեպտեմբերի 14-ին՝ «Հոֆենհայմի» հետ: