Հայտնի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մայիսին «Յուվենտուսից» հեռանալուց հետո առանց ակումբային գրանցման է։ Առաջիկայում 57-ամյա մասնագետը կարող է վերադառնալ աշխատանքի։ Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, Ալեգրին այժմ բանակցություններ է վարում «Բենֆիկայի» հետ:
Ավելի վաղ Ռոջեր Շմիդտը լքել էր «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս որոշումը շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է լիսաբոնյան ակումբի նախագահ Ռուի Կոշտան։
Արժե ասել, որ Մասիմիլիանո Ալեգրին իր մարզչական կարիերայի ընթացքում երբեք չի մարզել թիմեր Իտալիայից դուրս։