Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որի ամբողջ ընթացքը բաց կլինի միայն մեդիայի ներկայացուցիչների համար: Մարզումից հետո նախատեսված են ֆլեշ-հարցազրույցներ մի քանի ֆուտբոլիստների հետ, այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մարզմանը, կարող են մինչև սեպտեմբերի 2-ը՝ ժամը 15:00, մասնակցության հայտ ուղարկեն media@ffa.amէլեկտրոնային հասցեին:
Մարզմանը ներկայանալուց առաջ լրագրողները պետք է ցուցակագրվեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի ընդունարանում: Մուտքը դեպի մարզումային խաղադաշտ՝ ֆուտբոլի ակադեմիայի բացօթյա լողավազան տանող հատվածից: