Միկել Արտետան՝ «Բրայթոնի» հետ ոչ-ոքիի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ԱՊԼ-ի երրորդ տուրի խաղում «Բրայթոնի» հետ ոչ-ոքիից հետո (1:1) ամփոփել է հանդիպումը։

«Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը։ Գոլ խփեցինք ու առաջ անցանք հաշվի մեջ։ Երկրորդ խաղակեսը նույնպես լավ սկսեցինք, բայց հետո որոշում կայացվեց, որն ամբողջությամբ փոխեց խաղը։

Ինչպե՞ս մեզ բացատրեցին հեռացումը։ Ոչ մի կերպ, ինչպես միշտ։ Պրեմիեր Լիգան ասաց, որ Ռայսը երկրորդ դեղին քարտն է ստացել խաղի վերասկսումը հետաձգելու համար։ Եթե ​​ամբողջ հանդիպման ընթացքում նման քարտեր տրվեին, ապա դա նորմալ կլիներ։ Բայց մենք որոշումների մեջ անհամապատասխանություն ենք տեսնում»,- ասել է Արտետան TNT Sports-ին։