Անտոնիո Կոնտե. «Եթե ​​«Նապոլին» վաճառեր Օսիմհենին, իրավիճակն ավելի լավ կլիներ»

«Նապոլիի» մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող Վիկտոր Օսիմհենի անհաջող վաճառքը։

«Ակումբի տրանսֆերային գործունեությունը կանգ է առել որոշակի խնդիրների պատճառով։ Եթե ​​«Նապոլին» վաճառեր Օսիմհենին, իրավիճակն ավելի լավ կլիներ։ Բայց սա հնարավոր չէ փոխել, մենք առաջ ենք շարժվում»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում DAZN-ը։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Օսիմհենին ձեռք բերելու հետաքրքրություն են ցուցաբերել Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը», ինչպես նաև Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին»։ Նախորդ մրցաշրջանում Ա Սերիայում նիգերիացին անցկացրել է 25 հանդիպում և դարձել 15 գոլի հեղինակ։