Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոտար Մատաուսը խորհուրդներ է տվել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին՝ իր հետագա կարիերայի վերաբերյալ։
«Վիրցը պետք է լավ պատրաստվի 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Դա ավելի հեշտ կլինի անել ծանոթ միջավայրում, քան նոր ակումբում։ Ուստի խորհուրդ եմ տալիս նրան մնալ «Բայերում» մինչև 2026 թվականը։ Այդ ժամանակ նա կլինի ընդամենը 23 տարեկան, նրան սպասվում է կարիերայի ևս տասը տարի»,- Մատաուսի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Անցած մրցաշրջանում Վիրցը լևերկուզենյան ակումբի կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։