Էրլինգ Հոլանդ. «Ես լի եմ էներգիայով»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ամփոփել է Անգլիայի առաջնության 3-րդ տուրի խաղում «Վեսթ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակը (3։1)։ Այդ խաղում նորվեգացին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

«Ես լի եմ էներգիայով, ինձ հիանալի եմ զգում։ Ես պատրաստ եմ նոր ռեկորդների։ Սիրում եմ գոլեր խփել, այս կերպ ես իմ էներգիան թափում եմ խաղադաշտ։ Բայց երեք միավորը ամենակարևորն է»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում թիմի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի երեք տուրերում Հոլանդը յոթ գոլ է խփել։