Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը հաստատել է «Բարսելոնայի» հետաքրքրությունը իր նկատմամբ անցած ամառ և նաև բացատրել, թե ինչու է հրաժարվել կատալոնական ակումբ տեղափոխվելուց։
«Միշտ հաճելի է, երբ մեծ ակումբները քո անունը ներառում են իրենց հետաքրքրությունների ցանկում, բայց ինձ համար միշտ պարզ է եղել, որ ես ուզում եմ լինել այստեղ։ Ես մեծ ցանկություն ունեմ ինչ-որ լավ բան անել այս ակումբի համար։
Բանակցություններ «Բարսելոնայի» հետ․ Սա իմ ներկայացուցչի խնդիրն է։ Իմ սիրտը պատկանում է «Ատլետիկին», և ես ցանկանում եմ մնալ այստեղ։ Սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում»,- Ուիլյամսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։