39 տարեկանում կյանքից հեռացել է Կոտ դ’Իվուարի հավաքականի նախկին պաշտպան Սուլեյման Բամբան։
Բամբան հոսպիտալացվել է օգոստոսի 30-ին կայացած Թուրքիայի առաջնության 4-րդ տուրի «Մանիսայի» հետ արտագնա հանդիպման (0։0) նախօրեին։
«Մեր տեխնիկական տնօրեն Սուլեյման Բամբան, ով երեկվա խաղից առաջ կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել է Մանիսայի Ջելալ Բայարի համալսարանական հիվանդանոց և, ցավոք, այնտեղ տանուլ տվել կյանքի համար պայքարը։ Ցավակցում ենք մեր համայնքին, հատկապես նրա ընտանիքին»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը Սուլեյման Բամբան ավարտեց կարիերան։
Բամբան խաղացել է ՊՍԺ-ում, «Պալերմոյում», «Տրաբզոնսպորում», «Դանֆերմլայն Աթլետիկում», «Հիբերնիանում», «Լեսթերում», «Լիդսում», «Քարդիֆում» և «Միդլսբրոյում»։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 44 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։