«Չելսին» ամենաշատը ծախսել է Պրեմիեր Լիգայի տրանսֆերների վրա և ստացել ամենաշատ եկամուտը

«Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատն է ծախսել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Transfermarkt-ը։

Լոնդոնցիները նորեկների վրա ծախսել են 261 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստների վաճառքից ստացել են 175 մլն եվրո։

Ծախսերի գծով լավագույն եռյակում են նաև «Բրայթոնը» (231,2 միլիոն եվրո) և «Մանչեսթեր Յունայթեդը» (214,5 միլիոն եվրո)։