Անտոնիո Կոնտեն՝ Ռոմելու Լուկակուի մասին

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է հարձակվող Ռոմելու Լուկակուի ելույթը Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Պարմայի» հետ խաղում (2։1)։ Լուկակուն գոլ խփեց իր դեբյուտում։

«Երբ Լուկակուն գոլ խփեց, ես անմիջապես ասացի տղաներին, որ վերադառնան դաշտի կենտրոն և արագ սկսեն խաղը։ Նա հրաշալի հանդիպում անցկացրեց և ապագայում մեզ շատ կօգնի։ Մենք կարող էինք շատ ավելի լավ խաղալ, եթե գոլ բաց չթողնեինք, բայց երեք միավոր վաստակեցինք՝ քաջ գիտակցելով, որ դեռ շատ աշխատանք ունենք անելու»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

«Նապոլին» 3 տուրերում վաստակել է 6 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում չորրորդ տեղում է, իսկ «Պարման» 4 միավորով 9-րդ տեղում է։