«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտի հրաժարականի մասին։
Շմիդտը գլխավորում է «Բենֆիկան» 2022 թվականից և թիմի հետ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունն ու Սուպերգավաթը։
Ընթացիկ մրցաշրջանում «Բենֆիկան» 4 մեկնարկային տուրում վաստակել է 7 միավոր և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։