Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 3։1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։
Հյուրերի երեք գոլերն էլ խփել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Հոլանդի համար այս հեթ-տրիկը երկրորդն էր անընդմեջ Պրեմիեր Լիգայում, երբ նա երեք անգամ գրավեց «Իպսվիչի» դարպասը։
Ըստ Opta-ի, Հոլանդն առաջին ֆուտբոլիստն է, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայի առաջին երեք խաղերից երկուսում այն բանից հետո, երբ Փոլ Ջուելը նույնն արեց «Բրեդֆորդի» կազմում 1994/95 թվականներին։