Հռոմում կայացավ Իտալիայի առաջնության 3-րդ տուրի հանդիպումը, որում տեղի «Լացիոն» ընդունել էր «Միլանին»։
Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Տատի Կաստելանոսը և Բուլայե Դիան։ Հյուրերի կազմից աչքի ընկան Ստրահինյա Պավլովիչը և Ռաֆայել Լեաուն։
«Լացիոն» 4 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Միլանը» 2 միավորով 14-րդ է։