Հանս-Դիտեր Ֆլիկ. «Մենք ամեն գոլից հետո չէինք նվազեցնում ինտենսիվությունը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության «Վալյադոլիդի» նկատմամբ 7։0 հաշվով հաղթանակը։

«Ամենալավն այն է, որ թիմը խաղաց այնպես, ինչպես մենք ուզում էինք առաջին րոպեներից: Տղաները շատ լավ արեցին՝ հարյուր տոկոսանոց նվիրվելով խաղին։ Մենք լուրջ ճնշում ենք գործադրել մրցակցի վրա։ Ես գոհ եմ երկրպագուների արձագանքից։ Սա պատիվ է թիմի համար։

Մենք բոլորս շատ գոհ ենք, այդ թվում՝ մարզչական շտաբը։ Երբ մենք դուրս ենք գալիս ընթրիքի, Բարսելոնայի մարդիկ մեզ մեծ էներգիա են տալիս։ Նրանք շատ բարի են մեր հանդեպ։ Մենք շատ լավ մտածելակերպ ունենք, նման ենք մեկ ընտանիքի։

Այսօր խաղադաշտում առանձնահատուկ սով ունեինք։ Մենք ամեն գոլից հետո չէինք նվազեցնում ինտենսիվությունը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։