Ջեյդոն Սանչոն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Չելսի»

Անգլիացի 24-ամյա վինգեր Ջեյդոն Սանչոն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելը։

«Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Լոնդոնն այն վայրն է, որտեղ ես մեծացել եմ, և ես ուրախ եմ վերադառնալ այստեղ։ Ղեկավարը խոսեց ինձ հետ նախագծի մասին, և դա շատ հուզիչ է երիտասարդ ֆուտբոլիստի համար։ Հուսով եմ, որ կարող եմ գոլեր և գոլային փոխանցումներ կատարել «Սթեմֆորդ Բրիջում»»,- Սանչոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը երկու հանդիպումներից ոչ մեկում չէր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում։