«Մանչեսթեր Յունայթեդի» 24-ամյա վինգեր Ջեյդոն Սանչոն վարձավճարով Լոնդոնի «Չելսի» է տեղափոխվել։ Լոնդոնյան ակումբին կպահանջվի մշտական հիմունքներով պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ հաջորդ ամառ։
«Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելուց հետո Սանչոն կմիանա իր նոր թիմակիցներին առաջիկա օրերին: Բարի գալուստ «Չելսի», Ջեյդոն», – ասվում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։