Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում «Վեսթ Հեմը» ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումն ավարտվել է «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 3։1 հաշվով։
Հյուրերի կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Էրլինգ Հոլանդը, իսկ տանտերերը առաջին կեսում հավասարեցրեցին խաղի հաշիվը ինքնագոլի շնորհիվ՝ աչքի ընկավ հյուրերի պաշտպան Ռուբեն Դիասը։
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Վեսթ Հեմը» 13-րդ է 3 միավորով։