«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ խաղում։
36-ամյա հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 24-րդ րոպեին՝ Լամին Յամալի փոխանցումից հետո։
Ըստ Opta-ի՝ Լևանդովսկին դարձել է «Բարսելոնայի» առաջին ֆուտբոլիստը վեց տարվա ընթացքում (2018/19 մրցաշրջանում Լիոնել Մեսսիից հետո), ով Լա Լիգայի 4 մեկնարկային տուրերում 4 գոլ է խփել։