Գերմանիայի հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են Relevo-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական գրանդը վճռական է տրամադրված գալիք ամռանը ձեռք բերելու տաղանդավոր ֆուտբոլիստին։ «Բավարիան» մտադիր է Վիրցի համար պայքարել Մադրիդի «Ռեալի» հետ։
Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։