«Նապոլին» հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյի տեղափոխության մասին: Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ նեապոլիտանական ակումբը շոտլանդացի ֆուտբոլիստի համար կվճարի 30 միլիոն եվրո՝ գումարած ֆուտբոլիստի ապագա վաճառքի տոկոսը։
Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։