Հանս-Դիտեր Ֆլիկը՝ Ֆրենկի դե Յոնգի վնասվածքի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է վնասվածք ստացած հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի վիճակի մասին։

«Հույս ունենք, որ վիրահատություն չի լինի։ Այժմ Ֆրենկին մարզվում է։ Մենք հետևելու ենք իրավիճակի հետագա զարգացումներին։ Կցանկանայի նրան տեսնել գործողության մեջ ազգային հավաքականի հանդիպումներից հետո, բայց առայժմ այս հարցում լիովին վստահ չեմ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։

Դե Յոնգը վնասել էր կոճը ապրիլին։ Այս վնասվածքի պատճառով կիսապաշտպանը չի կարողացել օգնել Հոլանդիայի հավաքականին 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։