Արգենտինացի կիսապաշտպան Ջովանի լո Սելսոն հեռացավ Լոնդոնի «Թոթենհեմից» և տեղափոխվեց Իսպանիայի առաջնություն։ 28-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Բետիսում»։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, կողմերը կնքել են երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստի տրանսֆերը, ըստ ԶԼՄ-ների, սևիլյան ակումբի վրա կարժենա 8,4 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի առաջնության 22 հանդիպման։ Կիսապաշտպանը խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։