Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել Եվրոպայից դուրս։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 33-ամյա ֆրանսիացին տարբերակներ ունի MLS-ում։
Ֆրանսիացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում երկու ակումբներ՝ «Լոս Անջելեսը» և «Լոս Անջելես Գելաքսին»։ Հնարավոր է, որ Գրիզմանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի MLS։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Transfermarkt-ը Գրիզմանի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Գրիզմանը երեք հանդիպում է անցկացրել՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։