Դանի Օլմոն կարող է դուրս մնալ «Բարսելոնայի» հայտացուցակից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է դուրս մնալ Լա Լիգայի մրցաշրջանի ակումբի հայտացուցակից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը գրանցված է եղել մինչև դեկտեմբերի 31-ը։ Այն դեպքում, երբ ակումբը չլուծի ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրը, Օլմոն հունվարի 1-ին կհեռացվի հայտացուցակից։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» կարողացավ Օլմոյին գրանցել Լա Լիգայում՝ օգտագործելով վնասվածք ստացած պաշտպան Անդրեաս Քրիստենսենի փոխարեն ֆուտբոլիստին թիմ ընդգրկելու իրավունքը։