«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն տրանսֆերային պատուհանի վերջին օրը տեղափոխվեց «Չելսի», հայտնում է Sky Sports-ը։ 24-ամյա խաղացողը 2024/25 մրցաշրջանը լոնդոնյան ակումբում կանցկացնի վարձավճարով, որը ներառում է պարտադիր գնում, եթե որոշակի պայմաններ կատարվեն։
Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2021 թվականին 85 միլիոն եվրոյի դիմաց։
Վինգերը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 83 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը անգլիացին վարձավճարով անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում»։