«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 3-րդ տուրի խաղում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը (4։0)։
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, տղաները առաջին րոպեներից ճիշտ գնահատեցին խաղը։ Սա այն է, ինչ ես խնդրեցի: Մենք գիտեինք, թե ինչ դժվարություններ են բնորոշ «Ատալանտայի» հետ հանդիպմանը։
Մենք գերազանց անցկացրինք առաջին կես ժամը, հետո մրցակիցներն ավելացրին տեմպը և մենք դանդաղեցրինք այն առաջին կեսի վերջին 15 րոպեներին։
Հետո վերադարձանք խաղին ու ավարտեցինք այդպես՝ հաղթելու մեծ ցանկությամբ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում TuttoMercatoWeb-ը։