«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է հենակետային կիսապաշտպան Սեկու Կոնեի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կոնեն, ով փետրվարին դարձավ 18 տարեկան, անգլիական ակումբին միացավ Մալիական «Գայդարսից»։
Երիտասարդ ֆուտբոլիստը ադապտացիա կանցնի անգլիական գրանդի ակադեմիայում։
2023 թվականին Կոնեն Մալիի Մ17 հավաքականի կազմում դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։