ՊՍԺ-ի կիսապաշտպան Մանուել Ուգարտեն տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ինչպես հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, Ուրուգվայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ուգարտեն ՊՍԺ է տեղափոխվել 2023 թվականին «Սպորտինգից» 60 միլիոն եվրոյի դիմաց։ Փարիզցիների կազմում հենակետային կիսապաշտպանը անցկացրել է 37 հանդիպում, դարձել Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել Ֆրանսիայի գավաթն ու սուպերգավաթը։