«Չելսիի» հարձակվողը տեղափոխվեց ԱՊԼ-ի մեկ այլ թիմ

«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի հարձակվող Արմանդո Բրոյան կարիերան կշարունակի «Էվերտոնում»։

«Էվերտոնը» ֆուտբոլիստին վարձակալել է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում Բրոյան Պրեմիեր Լիգայում անցկացրել է 21 հանդիպում «Չելսիի» և «Ֆուլհեմի» կազմում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։