Ա Սերիայի 3-րդ տուրում «Ինտերը» մրցեց «Ատալանտայի» հետ և ջախջախեց՝ 4։0 հաշվով։
Արդեն խաղի սկզբում միլանյան թիմը առաջ անցավ հաշվի մեջ՝ ինքնագոլի հեղինակ դարձավ «Ատալանտայի» պաշտպան Բերատ Ջիմսիտին։ 10-րդ րոպեին «Ինտերը» կրկնապատկեց իր առավելությունը՝ գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Նիկոլո Բարելլան։
Երկրորդ խաղակեսում միլանյան թիմի հարձակվող Մարկուս Թյուրամը դուբլ ձևակերպեց։
Այս հանդիպումից հետո «Ինտերը» «Տորինոյի» հետ կիսում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը (7 միավոր)։