«Չելսին» շարունակում է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին ձեռք բերելու փորձերը։ Լոնդոնցիները ֆուտբոլիստին առաջարկել են տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն նիգերիացին հրաժարվել է։
«Չելսիի» ներկայացուցիչները մեկնել են Նեապոլ և շարունակում են բանակցությունները՝ փորձելով համոզել Օսիմհենին։ Նախկինում հաղորդվում էր, որ «Նապոլին» համաձայնվել էր հարձակվողին «Ալ-Ահլի» տեղափոխել 75-90 միլիոն եվրոյի դիմաց, սակայն Վիկտոր Օսիմհենը գոհ չէ դրանից։ Նա ցանկանում է խաղալ Անգլիայում։
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 32 հանդիպման և դարձել 17 գոլի հեղինակ։