Հայաստանի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Արարատը» Աբովյանի Վ. Թումասյանի անվան մարզադաշտում մրցեց ԲԿՄԱ-ի հետ։ Հանդիպումը ավարտվեց՝ 2:2 հաշվով։
«Արարատի» կազմից աչքի են ընկել Մուսա Կանտեն՝ 11-մետրանոցից և Ռայեն Մզուգին։ Իսկ ԲԿՄԱ-ի կազմից աչքի են ընկել Նարեկ Հովհաննիսյանը և Ալբերտ Էլոյանը՝ 11- մետրանոցից։
Այս հանդիպումից հետո «Արարատը» 10 միավորով գլխավորում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ ԲԿՄԱ-ն 4 միավորով 6-րդ է։