ՊՍԺ-ի կիսապաշտպան Կառլոս Սոլերը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Վեսթ Հեմը» շարունակում է բանակցությունները ՊՍԺ-ի հետ 27-ամյա իսպանացու համար։
Ըստ աղբյուրի՝ Սոլերը ցանկանում է տեղափոխվել «Վեսթ Հեմ»։ Կիսապաշտպանն արդեն համաձայնեցրել է լոնդոնյան ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները։
Սոլերը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2022 թվականի սեպտեմբերից։ Այս ընթացքում կիսապաշտպանը մասնակցել է 63 պաշտոնական հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։