«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է վինգեր Ջեյդոն Սանչոյի ապագայի մասին հարցին, ով կապվում է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու հետ։
«Որքան գիտեմ, ես ակնկալում եմ, որ նա կմնա, այո։ Մենք գոհ ենք նրանից։ Մեզ լավ կազմ է պետք։ Մինչև հունվար շատ հանդիպումներ ունենք անցկացնելու։ Ընդմիջումից հետո մենք խաղում ենք ամեն երրորդ օրը, ուստի մեզ տարբերակներ են պետք»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Լոնդոնի «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ են Սանչոյի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։