«Բարսելոնան» կարող է ձեռք բերել «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստին

«Բարսելոնայի» ղեկավարները ցանկանում են մոտ ժամանակներս համաձայնության գալ ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի հետ, ով ներկայումս առանց թիմի է ազատ գործակալի կարգավիճակով։

Ըստ Sport.es-ի՝ կատալոնական ակումբը հույս ունի պայմանագիր կնքել 29-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, մինչ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:

Ռաբյոյի վերջին ակումբը Թուրինի «Յուվենտուսն» էր, որի կազմում ֆրանսիացին հանդես է գալիս 2019 թվականից։ Մինչ այս կիսապաշտպանը հասցրել էր հանդես գալ ՊՍԺ-ում և Թուլուզում։

Մինչ այս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ռաբյոյին ցանկանում են ձեռք բերել նաև «Բավարիան» և Մադրիդի «Ատլետիկոն»։