Տեղեկություն Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ

Սեպտեմբերի 10-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 4-րդ խմբի երկրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը:

Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի Արևելյան տրիբունայի 11-րդ հատվածը: Տոմսերը, որոնց արժեքն է 4 եվրո, հնարավոր է ձեռք բերել՝ անցնելով հետևյալ հղումովորն ակտիվ է լինելու մինչև սեպտեմբերի 7-ը:

Տոմսերն առցանց պատվիրելուց հետո երկրպագուներն իրենց էլ. հասցեին կստանան էլեկտրոնային վաուչեր, որն անհրաժեշտ է ներկայացնել «Տոշե Պրոեսկի Արենայի» տոմսարկող՝ ֆիզիկական տոմս ձեռք բերելու համար: