Լրատվամիջոցները հայտնում են, որ «Նապոլին» մոտ է «Յուվենտուսի» հետ համաձայնության գալ 28-ամյա բրազիլացի կիսապաշտպան Արթուրի վարձակալության հարցում։ Գործարքի վերջնական մանրամասները քննարկվում են։
Արթուրը «Յուվենտուս» է տեղափոխվել 2020 թվականին։ Թուրինյան ակումբի կազմում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 63 հանդիպում: Դրանցում նա կարողացել է մեկ գոլ խփել և մեկ գոլային փոխանցում կատարել։ Նախորդ մրցաշրջանը Արթուրն անցկացրել է «Լիվերպուլում» և «Ֆիորենտինայում»։