Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վերադարձել է «Ինտեր Մայամիի» մարզումներին, հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։
Վերջին անգամ 37-ամյա արգենտինացին խաղադաշտ էր դուրս եկել հուլիսի 15-ին Կոլումբիայի դեմ Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղում (1:0): Դրանից հետո Մեսսին կոճի կապանների վնասվածքի պատճառով բաց է թողել «Ինտեր Մայամիի» 7 հանդիպում։
Այսպիսով, Մեսսին կարող է մասնակցել MLS-ի կանոնավոր առաջնության «Չիկագո Ֆայրի» հետ հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 1-ին։