Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ դեռ խաղալու է Չեմպիոնների Լիգայում

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՈՒԵՖԱ-ի կողմից հատուկ մրցանակ է ստացել Չեմպիոնների Լիգայի պատմության լավագույն ռմբարկուի համար։

Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայում անցկացրել է 183 հանդիպում՝ դառնալով 140 գոլի հեղինակ։

«Ինձ համար հաճելի է լինել այստեղ: Շնորհակալություն պարգևի համար: Նա ինձ համար շատ բան է նշանակում:

Չեմպիոնների Լիգան ցանկացած ֆուտբոլիստի համար ամենակարեւոր մրցաշարն է։ Շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ Չեմպիոնների Լիգային, բոլոր ռեկորդներն ինձ համար մեծ նշանակություն ունեն։ Ինձ շատ դուր եկավ այս մրցաշարում խաղալը: Դուք այնքան մոտիվացված եք, երբ լսում եք օրհներգը:

Երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո, միգուցե ես վերադառնամ»,- ասել է Ռոնալդուն մրցանակաբաշխության ժամանակ։