Իսպանիայում ավարտվեց Լա Լիգայի 3-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Լաս Պալմասը» անսպասելիորեն ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ռեալի» հետ՝ 1։1։
Հանդիպման 5-րդ րոպեին Ալբերտո Մոլեյրոյի գոլի շնորհիվ տանտերերն առաջինն առաջ անցան հաշվի մեջ։ «Լոս Բլանկոները» կարողացան հավասարեցնել հաշիվը միայն մեկ ժամ անց. 69-րդ րոպեին Վինիսիուսը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։
Կառլո Անչելոտիի թիմն առաջնության մեկնարկում երեք հնարավորից երկրորդ խաղում միավորներ կորցրեց։ Առաջին տուրում «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Մալյորկայի» հետ (1:1):
https://youtu.be/dcadn-Wvwqo?si=tMVXpvLxbJBAdDcR