🎥 «Նոան» խելահեղ խաղում նվաճեց Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլի ուղեգիր

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոան» մրցեց «Ռուժոմբերոկի» դեմ։

Երևանյան թիմը 1:3 հաշվով զիջեց սլովակական ակումբին, բայց անգամ այդ խփած մեկ գոլը ուղեգիր պարգևեց «Նոային»։

«Նոան» 88-րդ րոպեին Մատեուս Այասի խփած գոլի շնորհիվ դիմակայությունում հաղթեց ընդհանուր՝ 4:3 հաշվով։

«Նոան» պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրագավաթի հիմնական փուլում։