«Ռեալը» կարող է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ևս մեկ ֆուտբոլիստ գնել

Մադրիդի «Ռեալը» կարող է ևս մեկ տրանսֆեր իրականացնել մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը, հայտնում է deadlinedaylive-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հեռանա «Արքայական» ակումբից։ Իսպանացին դժգոհ է «Սերուցքայինների» ճամբարում իր դերից և մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։

Սեբալյոսը Մադրիդի «Ռեալի» գույներն է պաշտպանում 2017 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2027 թվականին։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո։